ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Արամ Խաչատրյանի նոր հուշարձանը

    Արամ Խաչատրյանի նոր հուշարձանը

    30.04.2013| 18:02
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է ամբողջությամբ բարեկարգված, կանաչապատ տարածքում, որտեղ այցելուների հարմարավետությունն ապահովելու համար տեղադրվել են նաև նստարաններ:
  • «Ես հիմա, կարծես, հրեշի կարգավիճակում եմ»

    «Ես հիմա, կարծես, հրեշի կարգավիճակում եմ»

    30.04.2013| 17:34
    «Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Երկու տարի ԱԺ-ում եմ, որևէ մեկի հասցեին թույլ տվե՞լ եմ»,-այս նախադասությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը մի քանի անգամ ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Իսկ խոսակցության նյութն այն էր, որ օրերս լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե նա հեռախոսազրույցում սպառնացել է Մոսկվայի տան տնօրենին, ով այդ առնչությամբ դիմում-բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով:
  • Ավագանու ընտրությունների նկատմամբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերոււմ են Հ1-ն ու հանրային ռադիոն

    Ավագանու ընտրությունների նկատմամբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերոււմ են Հ1-ն ու հանրային ռադիոն

    30.04.2013| 17:07
    Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, Երևանի ավագանու ընտրությունների մշտադիտարկման արդյունքներով, ընտրարշավի լուսաբանման գործում առավել ակտիվություն է ցուցաբերում «Կենտրոն» հեռուստաալիքը, ոին հետևում են «Երկիր Մեդիան» և «Արմնյուզը»:«Այս առումով «Կենտրոնը» և «Երկիր Մեդիան» վերականգնել են առաջատարի իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և որոնք զիջել էին 2013 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ:
  • Առաջին օրվա Իսրայելը

    Առաջին օրվա Իսրայելը

    30.04.2013| 17:04
    Իսրայելում չի կարելի հավատալ երեք իրողության՝ Թել Ավիվի ջրին, Երուսաղեմի օդին և արաբի խոսքին՝ սա առաջին դասն էր, որ Երուսաղեմ ոտքն դնելուն պես առաջարկեցին հիշել:
  • Երբ մայրաքաղաքը թողած՝ մարզեր են այցելում

    Երբ մայրաքաղաքը թողած՝ մարզեր են այցելում

    30.04.2013| 16:37
    irates.am-ը Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, և որ կուսակցություններն ունեն ավագանիում մանդատներ ստանալու ռեալ շանսեր:
  • «Հեռուստաընկերություններն օգտագործում են կրկնվող տեսանյութեր, ինչը ցանկալի երևույթ չէ»

    «Հեռուստաընկերություններն օգտագործում են կրկնվող տեսանյութեր, ինչը ցանկալի երևույթ չէ»

    30.04.2013| 16:27
    Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ այսօր լրագրողներին ներկայացրեց հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը: Հետազոտության օբյեկտ են հանդիսացել չորս համապետական հեռուստաալիքներ` Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիք (Հ1), «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ 2), «Արմնյուզ», ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
  • «Ոտքից գլուխ հերյուրանք է»

    «Ոտքից գլուխ հերյուրանք է»

    30.04.2013| 15:45
    «Ի դեմս Տարոն Մարգարյանի, գործ ունենք հանցագործի, թալանչիի հետ»,-նախօրեին իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` վկայակոչելով գործող քաղաքապետի հայտարարագրերում ներառված ունեցվածքը և նրա եկամուտները:
  • «Թալանելու ձևերը իրենք լավ գիտեն»

    «Թալանելու ձևերը իրենք լավ գիտեն»

    30.04.2013| 15:42
    «Թալանն իրենցից է սկսվել, իրենք գիտեն թալանելու ձևերը: ՈՒղղակի հիմա չգիտեն ինչ անեն, քանի որ իրենց ձեռքն այլևս հասանելի չէ ու սկսում են զրպարտել մարդկանց: Իրենց ասելով չէ»:
  • «Ես կարող եմ պահանջել այն, ինչ տալիս եմ»

    «Ես կարող եմ պահանջել այն, ինչ տալիս եմ»

    30.04.2013| 15:40
    Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի հրավիրած «Ինչպես կարող են միջազգային և միջկրոնական համաձայնությունները Եվրասիական տարածաշրջանում դառնալ խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ղազախստանի դինամիկ զարգացման երաշխավորը» թեմայով սեմինարին մասնակցում էին և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այմդոս Բոզժիգիտովը, ազգային փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
  • «Գրան պրի»` «Բարեկամություն» համույթին

    «Գրան պրի»` «Բարեկամություն» համույթին

    30.04.2013| 14:02
    Պարարվեստի միջազգային օրը նշանավորվել է միջազգային ասպարեզում Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթի փայլուն հաղթանակով: